Կստորագրե՞ն փաստաթուղթ

04/06/2011

«Երբ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները Կազանում հանդիպեն, Մինսկի խումբը կփորձի ստանալ նրանց ստորագրությունը 1 էջանոց տեքստի համար, որը կմերժի ԼՂՀ հարցի լուծման ռազմական տարբերակը` արտահայտելով աջակցություն խաղաղ գործընթացին: Հնարավոր է, որ Ադրբեջանը ստորագրի այդ փաստաթուղթը: Նրանք անցյալում նման փաստաթղթեր արդեն ստորագրել են, բայց կյանքի չեն կոչել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Դովիլում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությանը: «Շատ ավելի մեծ նախագիծ կա տարվա ընթացքում, երբ Մինսկի խումբը կփորձի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին համաձայնության բերել Մադրիդյան սկզբունքների շուրջ»,- ավելացրել է նա: