Հավաստի աղբյուրների համաձայն՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը Արարատի մարզի Խարբերդ գյուղում երկրորդ փողոցն է գնել: Երեկ այս մասին փորձեցինք տեղեկատվություն ստանալ Խարբերդի գյուղապետարանից, որտեղ, ցավոք, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Ընդ որում՝ «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունը մեծ տարածում ունի մեր հանրապետությունում, որի անդամներ են դարձել նաեւ հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ հումորիստներ: Հիշեցնենք նաեւ, որ այս աղանդի ներկայացուցիչներն իրենց կենտրոնական հավաքատեղին են կառուցում Երեւանի Թբիլիսյան 9/1 հասցեում: