ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե իր հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են «Ալ-Ղաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի մերձավորներից մեկին, ով գործում էր Աֆղանստանի հյուսիսում: ՆԱՏՕ-ն, սակայն, չի հրապարակել ձերբակալվածի անունը: Բեն Լադենը սպանվել է այս տարվա մայիսի 2-ին` Պակիստանում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի գործողության արդյունքում: