Նաեւ Գեւորիկը

02/06/2011

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը` «Օշականցի Գեւորիկ» մականունով: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, դռնփակ դատական նիստում դատավոր Արմեն Բեքթաշյանը համաներում է կիրառել 41-ամյա Գեւորգ Մելիքյանի նկատմամբ, եւ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ Մելիքյանը Ոստիկանություն բերման է ենթարկվել ապրիլի 12-ին` Աշտարակ-Երեւան ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտից` թմրամիջոց օգտագործելու ու պահելու կասկածանքով: Նրա մոտ հայտնաբերվել էր 6,2 գրամ ափիոնանման զանգված: