Կոալիցիո՞ն, թե՞ չեզոք

02/06/2011

Մեր տեղեկություններով` թե ՀԱԿ-ում, եւ թե իշխանական ճամբարում հակված են երկխոսության համար նախատեսվող պատվիրակությունները կազմել հնարավորինս չեզոք մարդկանցից եւ ոչ թե անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից: Այդպիսով երկուստեք ցանկանում են զերծ մնալ կուսակցական շահարկումներից: Երկու կողմերից էլ այդ առնչությամբ հրաժարվել են մեկնաբանություններ ներկայացնել, պատասխանելով, որ այդ հարցը դեռ քննարկվում է: Այդ հարցը հրաժարվել է մեկնաբանել նաեւ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը: Իսկ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` ՀԱԿ-իշխանություն ոչ միայն երկխոսության, այլ պատվիրակությունների կազմի հետ կապված խիստ մտահոգված են ՕԵԿ եւ ԲՀԿ կուսակցությունները: «Կարծում եմ, որ այդ պատվիրակության մեջ ներգրավված կլինեն նաեւ կոալիցիայի ներկայացուցիչները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը: