Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրով մեկ ճանապարհորդելիս իրեն կարեւոր անձ չի զգում: «Ավելի շուտ ես ինձ «լծկան ձի» եմ զգում, քան ինչ-որ «կարեւոր անձ», եւ հատկապես երկրով մեկ այցերի ժամանակ, որտեղ կենտրոնանում եմ խորհրդակցությունների, նիստերի, համաժողովների ընթացքում կոնկրետ խնդիրների, ինչպես նաեւ հանդիպումների ժամանակ մարդկանց ուղղած հարցերի, նրանց անձնական խնդիրների ու խնդրանքների ուղղությամբ»,- ասել է Պուտինը «VIP-Premier» ամսագրին տված հարցազրույցում` պարզաբանելով, որ երբեք չի մտածել ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին: