Ինչպիսի վստահություն

02/06/2011

«Հայաստանի ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսությունը կայանալու է»,- երեկ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, ընդդիմությունն ու իշխանությունը պարտադիր կպայմանավորվեն այդ բանակցությունների փոխընդունելի օրակարգի շուրջ, եւ հանրապետությունում հանդուրժողականության մթնոլորտ կձեւավորվի, որի պայմաններում հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն անհամեմատ ավելի լավ կանցնեն, ինչը կառաջացնի ոչ միայն միջազգային հանրության, այլեւ, ինչն ավելի կարեւոր է, հայ հասարակության գոհունակությունը: