Առաջին անգամ. անվճար մագիստրոսական տեղեր` բանակից զորացրվածների համար

02/06/2011

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհերի ռեկտորներին առաջարկել է առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով հատկացված անվճար տեղերի մրցույթը բանակից զորացրված դիմորդների համար ամփոփել մինչեւ օգոստոսի 25-ը, առաջնահերթությունը հաջորդականությամբ տալով բակալավրի կրթական ծրագիրն ավարտած եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին, բակալավրի կրթական ծրագրով ուսումնառած եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով ուսումնառությունն ընդհատած դիմորդներին: ՀՀ կառավարության 2011թվականի մայիսի 5-ի թիվ 620 որոշմամբ հաստատվել էր Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2011/2012 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը: Որոշման մեջ առաջին անգամ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), բանակից զորացրվածների համար հատկացվել է 99 տեղ կամ տեղերի 10 տոկոսը, խրախուսելով երիտասարդներին ծառայել բանակում եւ դրանից հետո անվճար մագիստրոսական կրթություն ստանալ:

http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=4493&lang=arm