Երեկ ժամը 13։45-ին, «Հայէկոնոմբանկի» Իջեւանի մասնաճյուղից Ոստիկանության Իջեւանի բաժնում տագնապային ահազանգ է ստացվել: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում վնասազերծել է ավազակային հարձակում կատարած` Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ, միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Անդրանիկ Առուստամյանին: Պարզվել է, որ ժամը 13։45-ին նա մտել է նշված մասնաճյուղ եւ դանակի սպառնալիքով` բանկի հաշվապահ-գանձապահ Քնարիկ Խ.-ից գումար պահանջել: Անդրանիկ Առուստամյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Իջեւանի բաժին: Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով հարուցվել է քրգործ: Անդրանիկ Առուստամյանը ձերբակալված է։