ՀԲ-ի Ալամը

02/06/2011

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Ըստ Նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության, այնպես էլ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բանկի շարունակական եւ արդյունավետ օժանդակության համար: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ համագործակցության առաջիկա ծրագրերին: