Կոճակները չեն աշխատել

30/05/2011

Հարցին, թե ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացրած ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկին ինչո՞ւ է կոալիցիայից ընդամենը 13 պատգամավոր դեմ քվեարկել, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախ պատասխանել է, թե ՀՀԿ-ի նպատակն այդ առաջարկությունը չանցկացնելն էր, ապա հավելել է, թե պատճառը տեխնիկական էր, եւ պատգամավորներից շատերի քվեարկության կոճակները չեն աշխատել: Պարզվում է` Շարմազանովի «կոճակը» նույնպես չի աշխատել: Մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը, որտեղ նա երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի պատասխանատվությունը բարդում էր նախորդ կառավարության վրա, Շարմազանովն ասել է. «Դա ուղղակի թյուրըմբռնման հետեւանք է»: