Ողջույններ ԵԽ-ից

30/05/2011

Եվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը ողջունել է Հայաստանում, Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի, եւ Ադրբեջանում` Էյնուլա Ֆաթուլաեւի ազատ արձակումը: «Ես ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի եւ Ադրբեջանի նախագահի որոշումները` խղճի բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ: Վստահաբար կարող եմ ասել, որ սա քայլ է ճիշտ ուղղությամբ: Հույս ունեմ, որ երկխոսությունը եւ խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ ավելի բաց վերաբերմունքը առավել կամրապնդվի»,- ասել է Երժի Բուզեկը` հավելելով, թե շարունակում է «մեծապես մտահոգված մնալ» երիտասարդ ադրբեջանցի բլոգեր Բախտիար Հաջիեւի դատապարտման վերջին վճռով: