Մոսկվայում ձերբակալվել է քրեական աշխարհում «Բադրի Քութաիսսկի» անունով հայտնի հեղինակություն Բադրի Կոգուաշվիլին: «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին` գրում է, որ 46-ամյա Կոգուաշվիլին ձերբակալվել է «Գլամուր Խինկալնայա» սրճարանում: Անձնական խուզարկության ժամանակ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է 2,8 գրամ հերոին: Հարուցվել է քրեական գործ: Ըստ «Ինտերֆաքսի»` վերջին ժամանակներս Բադրի Կոգուաշվիլին նախատեսում էր հանդիպել հայտնի հեղինակություն Ասլան Ուսոյանի` «Դեդ Հասանի» հետ` «լուրջ խոսակցության համար»: