Օրերս նշվում էր ՀՀ Ազգային ժողովի 15-ամյակը։ Տոնական միջոցառումների իրականացնողն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն էր։ Կազմակերպիչները փորձել էին տոնակատարությունն անցկացնել բավականին բարձր մակարդակով: Երեւան էին ժամանել ավելի քան 80 երկրի խորհրդարանական պատվիրակություններ։ Անցկացվեցին համաժողովներ, հանդիսավոր նիստ, ինչպես նաեւ` ընդունելություն։ Բնականաբար, այդ միջոցառումները նման ճոխությամբ անցկացնելու համար անհրաժեշտ է եղել Հայաստանի մասշտաբով բավականին լուրջ գումարներ ծախսել։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ԱԺ 15-ամյակի տոնակատարությունները հարկատուների վրա նստել է մոտ 200.000 ԱՄՆ դոլար։