Հունիսի 1-4-ին «Տիեզերական ոդիսական» կրթական միջազգային ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելի ռուսաստանյան պատվիրակությունը, որի կազմում են օդաչու-տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Ալեքսանդր Բալանդինն ու «Սոյուզ» համառուսաստանյան երիտասարդական աերոտիեզերական միության գործադիր տնօրեն Իվան Մուրավյովը: Հունիսի 1-ին պատվիրակությունը կայցելի Բյուրականի աստղադիտարան, իսկ հունիսի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է Գագարինի թռիչքի 50-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսի բացումը: Պատվիրակությունը կայցելի նաեւ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղ: