Ուզում են սպանել Ջասթինի ընկերուհուն

30/05/2011

Փոփ երգիչ Ջասթին Բիբերն ու իր ընկերուհին` Սելենա Գոմեսը, սարսափած են, քանի որ երգչի երկրպագուհիները սպառնում են սպանել դեռատի դերասանուհուն` իրենց կուռքի հետ կապեր ունենալու պատճառով: Բանն այն է, որ աղջկա վրա սպառնալիքների մի մեծ տարափ է տեղացել սուպերաստղի հետ Հավայան կղզիներում ռոմանտիկ հանգիստ անցկացնելուց հետո: «Հեռո՛ւ մնա Ջասթինից, պեդոֆիլ»,- գրել է երգչի երկրպագուհիներից մեկը «Twitter»-ում: Իսկ մեկ այլ երկրպագու էլ «Facebook» սոցիալական ցանցում սպառնացել է, թե` «Ես քեզ գիշերը կսպանեմ քո կեղտոտ անկողնում»: Մեկ ուրիշն էլ գրել է. «Սելենա Գոմեսը շատ մոտ է դանդաղ ու տանջալից մահվանը»: Երիտասարդ դերասանուհին առաջին անգամ չէ, որ սպառնալիքներով լի գրություններ է ստանում իր սիրեցյալի երկրպագուհիներից։