Չհամեմատե՛ք

30/05/2011

Սուպերմոդել Նաոմի Քեմբլը մտադիր է դատի տալ «Cadbury» շոկոլադ արտադրող ընկերությանը` ընկերության գովազդում իր անունն օգտագործելու համար: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Mail» պարբերականը: Պարզվում է, որ «Cadbury»-ի նոր գովազդի պաստառի վրա գրված «Շարժվիր, Նաոմի, քաղաքում նոր պրիմադոննա է հայտնվել»: Նաոմի Քեմպբլն ասել է, որ իր մաշկի գույնը շոկոլադի հետ համեմատելը վիրավորում է ոչ միայն իրեն, այլեւ բոլոր սեւամորթներին: Նշեք, որ սեւամորթների պաշտպանությամբ հանդես եկող «Operation Black Vote» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հասարակությանը կոչ են արել բոյկոտել այդ արտադրանքը: «Cadbury» ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել եւ խոստացել հանել այդ գովազդը: