Չեն հանդուրժի

28/05/2011

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե Հայաստանը, հետեւելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության տրամաբանությանը, պետք է սկսի իր զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից: Այդ քայլը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի` անհրաժեշտ է ձեռնարկել` ներքին տեղահանված անձանց իրենց տները վերադառնալու, տարածաշրջանում հաղորդակցությունները վերականգնելու հնարավորություններ ստեղծելու եւ տարածաշրջանում կանխատեսելիությունը մեծացնելու համար: «Փաստաթղթերը եւ սկզբունքները, որոնց վրա հղում են կատարում երեք պետությունների ղեկավարները, քանիցս քննարկվել են, եւ դրանցում բոլորում սկզբունքորեն դրվում է Ադրբեջանի տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտության հարցը: Հետեւաբար, հայկական կողմը պետք է հասկանա, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացումը»,- ասված է հայտարարության մեջ: