«Ժառանգությունը» ՀԱԿ-ին չի սիրում, հետեւաբար` խանդով չի վերաբերվում ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը: Այս մասին երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Խանդում են, երբ որ մեկին սիրում են: Իսկ այս դեպքում նույնիսկ մեծ համակրանքի մասին խոսք չկա, այնպես որ` այդ հասկացությունն ընդհանրապես ընդունելի չէ: Ես ողջունում եմ այդ երկխոսությունը, որովհետեւ, առանց հետին մտքերի, դրա արդյունքում քաղաքական դաշտը կհստականա»,- ասել է նա: