ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 26-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: ՔԳՎ մամուլի ծառայության փոխանցմամբ` մայիսի 27-ին, ժամը 22:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 220 դատապարտյալ: Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման գործընթացը շարունակվում է: