Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը տեղեկացնում է, որ ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հանձնաժողովի անդամները հավանություն են տվել Հայաստանին 75 մլն դոլարի օգնություն հատկացնելուն: Լեռնային Ղարաբաղին կհատկացվի 3 մլն դոլարի օգնություն: Հանձնաժողովը համաձայնել է Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար ռազմական աջակցություն հատկացնելուն՝ 5-ական մլն դոլար, եւ 750 հազարական դոլար՝ միջազգային ռազմական կրթության ու պատրաստության ծրագրերին: 2006 ֆինանսական տարվա պետբյուջեի նախագծով արտաքին օգնության համար նախատեսված ընդհանուր գումարը 20,9 մլրդ դոլար է: Ադրբեջանին առաջարկվում է հատկացնել 35 մլն, Վրաստանին՝ 67 մլն, Ռուսաստանին՝ 80 մլն դոլար: