Անփոփոխ է

27/05/2011

Ադրբեջանի արտգործնախարարության երեկ տարածած հայտարարության համաձայն` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն իրենց հայտարարությունում անընդունելի են համարում ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակում ներկայիս ստատուս-քվոն, «ինչի մասին եւս Ադրբեջանը բազմիցս հայտարարել է»: «Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է` հայկական զինված ուժերի դուրսբերումը եւ իրենց մշտական բնակության վայրեր ներքին տեղահանված անձանց վերադարձը թույլ կտան անցնել հաջորդ քայլին Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների համակեցության բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ` Ադրբեջանի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի հետագա որոշման նպատակով»: