Ընտրական օրենսգիրքը, որն ԱԺ-ում ընդունվեց առանց ընդդիմության եւ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, լեգիտիմության նշույլ իսկ չունի: Երեկ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Սա իշխանությունների կողմից եւ նրանց առաջարկություններով ձեւավորված օրենսգիրք է, եւ կեղծիքների այն համակարգը, որ կար նախկինում, պահպանում է կրկնվելու հավանականությունը: Իսկ կեղծված ընտրություններում կձեւավորվի մի խորհրդարան, որը չի կարողանա լուծել երկրում առկա խնդիրները»,- ասել է Մարտիրոսյանը: