ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի կարծիքով` համաներումն անհրաժեշտություն էր, սակայն ուշացած է. «Հիմա կատարեցինք, ինչպես միշտ, կիսատ-պռատ քայլեր լարվածությունը թուլացնելու համար: Ինչո՞ւ ստեղծեցինք այն, որ դրանից ազատվելը համարում ենք նվաճում»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում անազատության մեջ հայտնված մարդիկ քաղաքակա՞ն, թե՞ քրեական բանտարկյալներ են. այս շահարկումներին վերջ դնելու համար եղավ քաղաքական լուծում` համաներում»: