Բան էր` ասեց

05/11/2005

«Իրանի նախագահի այդ խոսքերը կարող են քաղաքական փորձառության պակասի եւ զգացմունքայնության արդյունք լինել»,- «Regnum»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Իսրայելն աշխարհի երեսից ջնջելու մասին օրերս Իրանի նախագահի արած հայտնի հայտարարությանը, ասել է Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի փոխխոսնակ Ալեքսանդր Տորոշինը: Նրա խոսքերով՝ նման մակարդակի քաղաքական գործիչն այդ կարգի հայտարարություն անելու իրավունք չուներ: Տորոշինը նաեւ համոզմունք է հայտնել, որ «առանձին արտահայտությունները չեն կարող վնասել աշխարհում ընթացող պրոցեսներին եւ պատերազմ առաջացնել»: