Թելադրված որոշում

26/05/2011

ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանը երեկ հայտարարել է, թե իրեն աշխատանքից ազատելը թելադրված է ինչ-որ շահագրգիռ ուժերի կողմից, ովքեր իր դեմ վերջին երեք ամիսներին ուղղորդված «կամպանիա» էին իրականացնում: Իսկ թե ովքեր են այդ մութ ուժերը` կոնկրետ Մ. Գաբոյանին դեռեւս հայտնի չէ: Ի դեպ, նա ասել է, որ իր` կադրերի ռեզերվ ուղարկվելու մասին լուրն իմացել է Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից: Իսկ երբ փորձել է պարզաբանումներ ստանալ նախարարից` այդ որոշման մասին, վերջինս չի ընդունել նրան։ «Եթե պարոն Թովմասյանն ինձ հրավիրեր եւ ասեր, որ ցանկություն չունի իմ հետ աշխատելու, ես հաստատ չէի դիմադրի եւ կհեռանայի»,- ասել է Մ.Գաբոյանը: Ի դեպ, վերջինս անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի ներկայացուցիչ, հայտնի «օրենքով գող» «Պզոյին»` ասելով, թե ինքը որեւէ կապ չունի նրա հետ: