Համատեղ հայտարարություն

26/05/2011

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություններ են անելու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտնել է, որ Դովիլում G8 գագաթաժողովի նախօրեին եռակողմ հայտարարություն է պատրաստվել: Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բարաք Օբաման հանդիպելու են մայիսի 26-ին «Մեծ Ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում եւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ ներկայացնելու են համատեղ հայտարարությունը: Նշենք, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ԵԱՀԿ համանախագահող երկրներն են: Ֆրանսիայում մեկնարկում է «Մեծ Ութնյակի» Վեհաժողովը, որն այս տարի, ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, կանցկացվի Մեծ Քսանյակի ֆորմատից առանձին: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հայտարարությամբ հանդես կգան ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը: