Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդբաղիր Բահրամին երեկ հայտարարել է, որ Թեհրանում կայանալիք ահաբեկչության դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովին հրավիրվել են նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները: Սակայն, ինչպես նշել է դեսպանը, այդ խորհրդաժողովին հրավիրված չեն ԱՄՆ-ը եւ Իսրայելը։ «Հրավիրված չեն, քանի որ այդ երկրներն իրենք են աջակցում ահաբեկչությանը»,- ասել է Մուհամեդբաղիր Բահրամին: