Մեր տեղեկություններով, առաջիկայում Եվրոպան բավականին խստությամբ է դնելու հայկական ատոմակայանի փակման հարցը։ Նրանք, բնականաբար, ՀԱԷԿ-ը ցանկանում են փակել ոչ թե հայերի անվտանգության խնդիրներից մտահոգված, այլ սեփական շահերից դրդված։ Արեւմուտքն, ի դեմս Ֆրանսիայի, ՄԱԳԱՏԷ-ի եւ ԵՄ-ի միջոցով փորձելու է ՀԱԷԿ-ը վերցնել ռուսներից, փակել, բայց փոխարենը նորը կառուցել։ Ըստ մեր աղբյուրի, Արեւմուտքի նպատակը մեկն է` Հայաստանի ատոմակայանի ռեակտորի հիման վրա ռադիոակտիվ ուրանը շղթայական ռեակցիայով վերածել ռադիոակտիվ պլուտոնի, որից էլ ստեղծվում է ատոմային զենքը։