Աբրահամյանի տրյուկը

26/05/2011

ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ՀՅԴ խմբակցության որոշման նախագիծը երեկ ԱԺ-ում չի ընդունվել: Դեմ է քվեարկել ընդամենը`13, կողմ` 10 պատգամավոր: Նշենք, որ ՀՅԴ-ն հանդես եկավ նման առաջարկությամբ` ՀՀ կառավարությանը ներկայացրած հարցապնդման արդյունքում` ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե իրենց հարցապնդմանը կառավարության տված պատասխանում երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակի, գնաճի եւ արտագաղթի ողջ մեղքը բարդել է նախորդ կառավարությունների` Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարությունների վրա: Կառավարության նման մոտեցումից դժգոհել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ասելով. «Անհասկանալի է, որ գործող կառավարությունն իր տեղեկանքում ամեն ինչ բարդել է նախկին երկու կառավարությունների վրա»: Բնականաբար, Հ. Աբրահամյանը չէր դժգոհի կառավարության այդ գործելաոճից, եթե Ս. Սարգսյանի մասին ակնարկ չլիներ: