Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ ղեկավար մարմինների համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամները, Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ղեկավարները, քաղխորհրդում կուսակցությունների ներկայացուցիչները, Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարներ: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քննարկվել են ՀԱԿ առաջիկա հանրահավաքին, ինչպես նաեւ` իշխանության հետ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ներքաղաքական իրավիճակին եւ ներքին կազմակերպչական հարցերի: Ելույթներով հանդես են եկել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը, բժիշկ Վահան Վարդապետյանը: