Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով հունիսին ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին պաշտոնավարման ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նա բարձր է գնահատել Մարի Յովանովիչի անձնական ներդրումն ԱՄՆ-ի աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման գործում:
Դեսպանը, իր հերթին, արդյունավետ է համարել Հայաստանում պաշտոնավարման տարիները եւ համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հետագայում եւս դինամիկ կզարգանա` ընդգծելով, որ ԱՄՆ-ը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: