Ձերբակալվել է «Դեդ Հասանի» ազգականը

26/05/2011

Եկատերինբուրգում ձերբակալվել է 53-ամյա քրեական հեղինակություն, նախկինում բազմիցս դատապարտված թբիլիսցի Կար-օղլի Մամեդովը` Կարո մականունով: Վերջին շրջանում նա բնակվում էր Նիժնի Տագիլում եւ գլխավոր կասկածյալն էր գործարարների նկատմամբ շորթման փաստով հարուցված քրգործով: Նա ազատության մեջ էր ստորագրությամբ, սակայն վերջին շրջանում իրավապահները բողոքներ էին ստացել գործի վկաներից, որ նրանց ահաբեկում են: Մարդկանց սպառնալից բովանդակությամբ նամակներ էին ուղարկել, իսկ մեկի մեքենան հրդեհել էին: Ոստիկանությունը ձերբակալել է Մամեդովին` կասկածելով, որ նա է կանգնած դրա հետեւում: Նշենք, որ Կար-օղլի Մամեդովը «Դեդ Հասանի» ազգականն է եւ նրա ներկայացուցիչը Նիժնի Տագիլ քաղաքում: