Կիրակի օրը Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Գյուղապետի պաշտոնի համար պայքարում էին 3 թեկնածու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Նշան Միսակյանը, անկուսակցականներ Ամասիկ Միսակյանը եւ Ալեքսան Ալեքսանյանը: Նախնական տվյալներով` գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Նշան Միսակյանը ստացել է` 566, Ալեքսան Ալեքսանյանը` 610, իսկ Ամասիկ Միսակյանը` 228 ձայն: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրություններին մասնակցել էր 1452 ընտրող, անճշտությունների չափը կազմել էր` 3, իսկ անվավեր էր ճանաչվել 48 քվեաթերթիկ: