Ներկայացրել է

23/05/2011

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ ավագանու նիստում ներկայացրել է Երեւան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ով նաեւ ՀՀ գլխավոր ճարտարապետն է: «Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, եւ չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»,- ասել է Կարապետյանը: