«Թուրքիան պետք է ճանաչի Հայերի ցեղասպանությունը»,- «Պոստիմիս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը: Վերջինիս խոսքերով՝ յուրաքանչյուր երկիր պետք է հնարավորինս անկեղծ խոսի պատմության մասին: «Դա վերաբերում է եւ՛ Էստոնիային, եւ՛ Թուրքիային»,- շեշտել է Էստոնիայի արտգործնախարարը: Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությանը՝ Ու. Պաետը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան անպայման կանդամակցի ԵՄ-ին: «Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հետ կապված վտանգները չափազանցված են»,- նշել է նա եւ հավելել, որ նման սխալ կանխատեսումներ արվում էին նաեւ Հարավային Եվրոպայի՝ ԵՄ-ին անդամակցելու ժամանակ: