Թանգարանը գաղափար է

23/05/2011

Եվրոպայի թանգարանների ֆորումը, որն ուշադրության է արժանացնում հետաքրքիր թանգարանային կոնցեպտները, հրապարակել է լավագույն թանգարանների ցուցակը, որի առաջին հորիզոնականում է հայտնվել 19-րդ դարում հիմնված բելգիական գալլո-հռոմեական թանգարանը: Հատուկ մրցանակի է արժանացել նաեւ Զագրեբում գտնվող «Մասնատված հարաբերություններ» մասնավոր թանգարանը, որի ցուցանմուշները բաղկացած են ընտանեկան զույգերի անձնական իրերից` սիրային նամակներից, խաղալիքներից ու լուսանկարներից, որոնք ժամանակին սիրո ապացույց են եղել, իսկ հետո` անցանկալի հուշերի են վերածվել: Լավագույն ինովացիոն թանգարան է համարվել Հոլանդիայի Ջրհեղեղի թանգարանը, որի էքսպոզիցիան կազմված է փաստաթղթերից ու արխիվային ֆոտոներից: