Գրավի դիմաց

20/05/2011

Մանհեթենի քրեական դատարանը վճռել է 1 միլիոն դոլար գրավի դիմաց նախնական կալանավայրից դուրս թողնել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին, ով ձերբակալվել է անցյալ շաբաթ: Դոմինիկ Ստրոս-Կանը գտնվելու է կարգադրիչների հսկողության տակ: Հիշեցնենք, որ ԱՄՀ նախկին ղեկավարը մեղադրվում է բռնաբարության փորձ կատարելու մեջ: