Ծիրան` չիք

20/05/2011

«Այս տարի կունենանք պտղի միջին բերք, մասնավորապես` ծիրանի մասով»,- այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հարցին, թե ի՞նչ ազդեցություն են թողել կարկտահարությունները բերքի վրա` նախարարը դժվարացել է պատասխանել, ասելով, որ առայժմ մոնիտորինգ է իրականացվում: Կարապետյանը հերքել է այն տեղեկատվությունը, որ նախալեռնային գոտիներում ծիրանի բերքը ուժեղ վնասվել է, թեեւ այդ մասին ահազանգեր են հնչում բազմաթիվ բնակավայրերից: Ինչ վերաբերում է մյուս մշակաբույսերին, ապա, նախարարի խոսքով` սպասվում է խաղողի բարձր բերք: Նախորդ տարվա համեմատ աճ կլինի մյուս մշակաբույսերի գծով, իսկ գյուղմթերքների գները շուկայում կնվազեն մոտ 10-15 տոկոսով: