ՄԻԱԿ կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններում աջակցելու է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այս մասին երեկ Սերժ Սարգսյանի հետ ՄԻԱԿ-ի ակտիվի հանդիպման ժամանակ հայտարարել է քարտուղար Գերասիմ Բարսեղյանը: Ս. Սարգսյանը լրագրողներին հորդորել է Գ. Բարսեղյանի հայտարարությունը նախընտրական ակցիա չհամարել` ասելով. «Ինձ համար էլ անակնկալ էր: Այժմ դեռ վաղ է նախընտրական ակցիաներ նախաձեռնել»: