Համատեղ ձեռնարկություն

20/05/2011

Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հաղորդել է, որ որոշում է ընդունվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության շրջանակներում ադրբեջանա-վրացական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Որոշումն ընդունվել է Վրաստանի ռեգիոնալ զարգացման եւ ենթակառույցների նախարարի գլխավորած պատվիրակության հետ Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ` բեռնափոխադրումների արդյունավետության, ինչպես նաեւ` շինարարական աշխատանքների որակի բարձրացման ու ինտենսիվացման նպատակներով: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության եւ վերանորոգման համար Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է 775 միլիոն դոլարի արտոնյալ վարկ: