Երեկ Սիրիայում անվտանգության ուժերը ցրել են հերթական հակակառավարական ցույցը: Բախումների արդյունքում սպանվել է 4 ցուցարար: Ժողովրդավարական բարեփոխումների եւ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի պահանջով ցույցը տեղի է ունեցել ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո Սիրիայի մի քանի քաղաքներում, չնայած այդ քաղաքներում բանակի առկայությանը: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 850 հոգի: