Ազատել են

20/05/2011

Ինգուշեթիայում ազատ են արձակվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ի ահաբեկչական գործողությանը առնչություն ունենալու կասկածանքով կալանավորված երկու անձինք` Ֆաթիմա Եվլոեւան եւ Ումարա Աշուեւան, ովքեր ինքնասպան ահաբեկիչ Մուհամեդ Եվլոեւի հետ ազգակցական կապեր ունեին: Նախաքննական մարմինը նրանց անմեղ է ճանաչել: Ինքնասպան ահաբեկչի եղբոր` Ահմեդ Եվլոեւի նկատմամբ քննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչական գործողության հետեւանքով 37 մարդ` զոհվել, 120-ից ավելին վիրավորվել էին: