Ինչպիսի «բացահայտում»

20/05/2011

Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարությունը, բյուջետային միջոցների չարաշահումներ թույլ են տալիս ոչ միայն գործադիր իշխանության մարմինները, այլ նաեւ դատաիրավական համակարգը, որը կոչված է պատժել նման երեւույթների հեղինակներին։ Ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն` Դատական դեպարտամենտը բյուջեից կանխավճար է ստացել Վարդենիս քաղաքում դատարանի շենքի վերակառուցման նպատակով, սակայն աշխատանքներ չի կատարել` մոտ 40 մլն դրամի (մոտ 110 հազ. դոլար) չափով։ Չեն հաշվարկվել նաեւ աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում չկատարելու համար սահմանված տույժերը։ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է Դատական դեպարտամենտին` բյուջե վերադարձնել 40 մլն դրամը, իսկ շինարարական կազմակերպությանը` «Էրկագա Աստղ» ՍՊԸ-ին տուգանել 1,7 մլն դրամի չափով: