Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, որով քննիչը միջնորդել էր եւս երկու ամսով երկարաձգել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Հ. Թամամյանը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին, եւ նիստը կայացել է առանց նրա: