Կներկայացվի՞ այլ ուժի

20/05/2011

«ՀՅԴ-ն երբեք իշխանափոխության հարց չի դրել: Կարելի է խոսել այն ուժերի մասին, որոնք դա դնում են: Ես չգիտեմ, «Ժառանգությունը» դրե՞լ է այդ հարցը: Եթե ուժերը խնդիր ձեւավորեն, այդ ժամանակ կհամախմբվեն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը` անդրադառնալով երրորդ ուժ կամ ալյանս ստեղծելու հնարավորությանը: Նրա խոսքերով` ՀԱԿ-ն է դրել արտահերթ ընտրությունների պահանջ: «Բայց եթե հասարակության մեջ իշխանափոխությունը մնում է ուժի մեջ, արդեն դա կախված է ՀԱԿ-ի պահվածքից: Ու եթե ՀԱԿ-ը հասարակության մոտ կորցնի վստահությունը, թե կիրականացնի այդ պահանջը, բնական է, արդեն դա կներկայացվի այլ ուժի»,- ավելացրել է նա: