2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիր գործիչները մինչեւ մայիսի 31-ը կարող են ազատ արձակվել: Երեկ նման հայտարարություն է արել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` խորհրդարանում Եվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո: Հ. Աբրահամյանը հնարավոր է համարել, որ առաջիկայում կարող է համաներում հայտարարվել: «Բայց դա իմ անձնական կարծիքն է,- բոլոր դեպքերում իրեն ապահովագրել է Հ. Աբրահամյանը` ավելացնելով,- Քննարկվում է նախագահականում… Թե ինչ շրջանակ կլինի, ցանկը ովքեր կլինեն` չգիտեմ… Իմ կարծիքով, համաներում էլ կլինի երեւի, որը որ Ազգային ժողով պետք է գա: Չշտապենք: Մեկ շաբաթից հայտնի կլինի:
Կարեւորը` որ դրական լուծում կունենա»: