Հանգստյան տունը վաճառվել է

20/05/2011

Դիլիջանում գտնվող Կինեմատոգրաֆիստների հանգստյան տունը վաճառվել է: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը նշել է, որ հանգստյան համալիրը պահպանելու եւ վերանորոգելու համար հարկավոր էին ֆինանսական մեծ ներդրումներ, որոնք միությունը չուներ: Ուշագրավն այն է, որ Դիլիջանի այս գեղեցիկ հանգստյան համալիրներից մեկը ոչ թե մասնավոր անձ է գնել, այլ` պետությունը: Ռ. Գեւորգյանցի փոխանցմամբ` նոր սեփականատերը Պետական եկամուտների կոմիտեն է, որը հանգստյան տան վերանորոգումից հետո տարեկան 10 կինեմատոգրաֆիստների թույլ կտա հանգստանալ` զգալի զեղչերով: