Փախել են Թունի՞ս

20/05/2011

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիան, եւ դուստրը` Աիշան, փախել են Լիբիայից եւ գտնվում են Թունիսում, Ջերբա կղզում: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Մի քանի օր առաջ Սաֆիան եւ Աիշան անցել են լիբիաթունիսյան սահմանն ու ներկայումս գտնվում են Ջերբայի վերականգնողական կենտրոններից մեկում: Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնապես չեն հաստատվել: