Բատկայի մոտ

20/05/2011

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնել է Բելառուս: Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի եւ առեւտրի նախարար Վալենտին Չեկանովի հետ: Այսօր ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, եւ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Տ.Սարգսյանը կայցելի «Բարձր տեխնոլոգիաների պարկի աշխատակազմ» պետական ձեռնարկություն, ինչպես նաեւ ծաղկեպսակ կդնի Հաղթանակի հուշարձանին: Կառավարական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: